Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան-Գառնի, Արզնի-Նոր Գեղի ճանապարհներին մերկասառույց է

10:10, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Երևան-Գառնի, Արզնի-Նոր Գեղի ճանապարհներին մերկասառույց է
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արզնի - Նոր Գեղի ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
     Արմավիրի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ:
     ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
1478 | 0
Facebook