Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսը. կան տուժածներ

15:35, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսը. կան տուժածներ

Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող «Mercedez-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ:

Միկրոավտոբուս եղել է 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

6066 | 0
Facebook