Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որոնք են 2016թ. Եվրոպայում ամենաշատ վաճառված ավտոմեքենաները

01:05, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Որոնք են 2016թ. Եվրոպայում ամենաշատ վաճառված ավտոմեքենաները

Հենվելով JATO Dynamics հետազոտական կազմակերպության տվյալների վրա` «Автостат»-ի վերլուծաբանները կազմել են անցած 2016թ. Եվրոպայում ամենաշատ վաճառված ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը:
     Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, այդ աղյուսակը գլխավորում է Volkswagen Golf-ը: Անցած տարվա հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում եվրոպայում 492 952 միավոր Volkswagen Golf ավտոմեքենա է վաճառվել: Այս թիվը, սակայն, 7.8%-ով փոքր է 2015-ի թվականի ցուցանիշից:
     Եվորպայում ամենաշատ վաճառված ավտոմեքենաների վարկանիշում 2-րդը Renault Clio-ն է. եվրոպական շուկայում այդ մոդելի վաճառքն ավելացել է 3%-ով` հասնելով 315 115-ի:
     Առաջին եռյակը եզրափակում է Volkswagen Polo-ն` 308 361 հատ վաճառված ավտոմեքենայով:
     4-րդ ու 5-րդ տեղերում են համապատասխանաբար Ford Fiesta (300 528 հատ) և Opel/Vauxhall Corsa (264 844) ավտոմեքենաները:
     Տասնյակում տեղ են գտել նաև Opel/Vauxhall Astra (253483), Peugeot 208 (249047), Nissan Qashqai (234340), Skoda Octavia (230255) և Renault Captur (217105) ավտոմեքենաները:

8948 | 0
Facebook