Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կապիկներ որսացողները. ինչպես է այսօր ապրում վաորանի վայրի ցեղախումբը

21:10, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Կապիկներ որսացողները. ինչպես է այսօր ապրում վաորանի վայրի ցեղախումբը

Վաորանի ցեղախումբը մինչ օրս էլ ապրում է այնպես, ինչպես իր նախնիները: Վաորանիները քոչվորություն են անում Ամազոնի անտառներում, զբաղվում հավաքչությամբ ու որսորդությամբ: Նրանք հայտնի են որպես կապիկների որսորդներ: Այս կենդանիներին որսում են հատուկ խողովակների միջոցով, որոնց միջոցով կրակում են թունավոր նետեր:

Վաորանի որսորդը
Վաորանի որսորդը
Որսորդը` նետեր կրակող խողովակով
Որսորդը` նետեր կրակող խողովակով
Ցեղախմբի անդամները ժամանակի մեծ մասն անց են կացնում ծառերի վրա, ինչի պատճառով նրանց մոտ առաջանում է հարթաթաթություն և ոտքերի ներբանների ձևախեղում:
Որսորդը ծառի վրա
Որսորդը ծառի վրա
Ձևախեղված ոտնաթաթեր
Ձևախեղված ոտնաթաթեր

Այժմ աշխարհում հաշվվում է մոտ 4 հազար վաորանի, նրանք ապրում են Էկվադորի արևելյան հատվածում: Նրանց սննդակագի մեծ մասը բաղկացած է կապիկներից, վարազներից, սղոցակտուցներից, ինչպես նաև` կանանց հավաքած բուսատեսակներից:

Սղոցակտուցների որսը
Սղոցակտուցների որսը
Որսորդը` որսի հետ
Որսորդը` որսի հետ
Ընթրիքի պատրաստում
Ընթրիքի պատրաստում
Այն տարածքը, որտեղ այժմ նրանք բնակվում են` Յուսունի պարկը, համարվում է ցեղի սեփականությունը, և Էկվադորի իշխանությունը դրա հանդեպ ոչ մի իրավուքն չունի:
Ականջներին անցքեր ունեցող կինը
Ականջներին անցքեր ունեցող կինը

     Վաորանիների կենսակերպը պատկերող այս լուսանկարների հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Փիթ Օքսֆորդն է:
Փիթ Օքսֆորդը` վաորանի կանանց հետ
Փիթ Օքսֆորդը` վաորանի կանանց հետ

Իր ճանապարհորդության ընթացքում Օքսֆորդը բազմաթիվ հետաքրքիր ու զավեշտալի իրավիճակների մեջ է հայտնվել: Օրինակ, նա ստիպված է եղել մերժել տեղաբնիկների առաջարկն` օթևանել իրենց հյուղակներում ու մնացել է իր վրանում: Սակայն ստիպված է եղել դրա դռները կողպեքով փակել, որովհետև մի անգամ վաորանիներն իր բացակայության ժամանակ ներս են մտել ու վերցրել լուսանկարչական տեխնիկայի լարերը` վստահ լինելով, որ այդ «պարաններով» որսը կարելի է ամուր կապել:

Վաորանիների հյուղակները
Վաորանիների հյուղակները

Թեև վաորանիները հեռու են քաղաքակրթությունից, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ ընդունում են զբոսաշրջիկների ու օգուտ քաղում դրանից: Նրանք թռչունների փետուրներից զարդեր են պատրաստում ու վաճառում զբոսաշրջիկներին:

Տղամարդը զարդեր է պատրաստում` զբոսաշրջիկներին վաճառելու համար
Տղամարդը զարդեր է պատրաստում` զբոսաշրջիկներին վաճառելու համար
Ինչ վերաբերում է զարդերին, ապա այս ցեղախմբի մարդիկ մինիմալիստ են: Նրանք բավարարվում են ականջների անցքերում փայտե կամ ոսկրե զարդեր դնելով:
Տղամարդն` արա թութակի հետ
Տղամարդն` արա թութակի հետ
Վաորանի ցեղախումբ
Վաորանի ցեղախումբ

23199 | 9
Facebook