Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում 25 միլիոն մարդ 11 հազար կմ երկարությամբ կենդանի շղթա է կազմել` ընդդեմ ալկոհոլի

14:30, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Հնդկաստանում 25 միլիոն մարդ 11 հազար կմ երկարությամբ կենդանի շղթա է կազմել` ընդդեմ ալկոհոլի

Հնդկաստանի Բիհար նահանգում ավելի քան 25 միլիոն մարդ ձեռք ձեռքի տված կենդանի շղթա է կազմել` ի պաշտպանություն 2016թ. ընդունված օրենքի, որով նահանգի ողջ տարածքում ամբողջովին արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքն ու կիրառումը: Օրենքի ընդունումից հետո տեղի ընդդիմության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել դրան, սակայն բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնել ղեկավարությանն` ինքնատիպ ցույց կազմակերպելով: Վերը նշված օրենքին հավանություն են տվել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման:
     Ինչպես հաղորդում է Газета-ն, հղում անելով Hindustan Times-ին, նահանգի ղեկավարությունը հայտնել է, որ նրանք աշխարհում ամենաերկար մարդակային շղթան են կազմել` ավելի քան 11 հազար կիլոմետր: Այն անցել է Բիհար նահանգի բոլոր 38 մարզերով: Մարդկային շղթան լուսանկարվել է 3 արբանյակներից և 40 անօդաչու սարքերից: Կազմակերպիչները հորդորում են, որ այդ միջոցառումը գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:

Հնդկաստանում 25 միլիոն մարդ 11 հազար կմ երկարությամբ կենդանի շղթա է կազմել` ընդդեմ ալկոհոլի
Հնդկաստանում 25 միլիոն մարդ 11 հազար կմ երկարությամբ կենդանի շղթա է կազմել` ընդդեմ ալկոհոլի
Հնդկաստանում 25 միլիոն մարդ 11 հազար կմ երկարությամբ կենդանի շղթա է կազմել` ընդդեմ ալկոհոլի
Հնդկաստանում 25 միլիոն մարդ 11 հազար կմ երկարությամբ կենդանի շղթա է կազմել` ընդդեմ ալկոհոլի
Հնդկաստանում 25 միլիոն մարդ 11 հազար կմ երկարությամբ կենդանի շղթա է կազմել` ընդդեմ ալկոհոլի
Հնդկաստանում 25 միլիոն մարդ 11 հազար կմ երկարությամբ կենդանի շղթա է կազմել` ընդդեմ ալկոհոլի
Հնդկաստանում 25 միլիոն մարդ 11 հազար կմ երկարությամբ կենդանի շղթա է կազմել` ընդդեմ ալկոհոլի
Հնդկաստանում 25 միլիոն մարդ 11 հազար կմ երկարությամբ կենդանի շղթա է կազմել` ընդդեմ ալկոհոլի
9582 | 0
Facebook