Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եղբայրական գերեզման է հայտնաբերվել Տիգրիսի նախագահական պալատի տարածքում

12:35, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Եղբայրական գերեզման է հայտնաբերվել Տիգրիսի նախագահական պալատի տարածքում

Իրաքի հյուսիս-կենտրոնական հատվածում` Տիգրիսի նախագահական պալատի տարածքում հայտնաբերվել է եղբայրական գերեզման` 89 զոհերի մարմիններով: Այս մասին DW-ին հայտնել է Իրաքի հատուկ ծառայությունների ներկայացուցիչն` անանունության նախապայմանով:

Ամենայն հավանականությամբ` այստեղ թաղվել են ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից սպանված զինվորների մարմինները: Հնարավոր է, այս զինվորները գերեվարվել են փախուստի ժամանակ, երբ 2014-ի կեսերին ԴԱԻՇ-ը գրավել է Իրաքի հյուսիսային ու կենտրոնական տարածքների մեծ մասը: Այս տարածքներում ապրում են սունի մահմեդականներ, իսլամի այս ուղղությանն են իրենց դասում նաև ԴԱԻՇ ահաբեկիչները:

Այդ ժամանակ իսլամիստները մահապատժի էին ենթարկել 1700 զինվորի` իրենց համար անընդունելի շիա մահմեդականության դավանորդների: Մինչդեռ հայտնել էին, թե 800 սունի մահմեդականների իբրև թե ներում են շնորհել:
     Տիգրիսն ազատագրվել է 2015-ի մարտին, ինչից հետո պարզվել է, որ բազմաթիվ զանգվածային մահապատիժներն իրականացվել են հենց նախագահական պալատում:
     Ընդհանուր առմամբ` Սիրիայում ու Իրաքում հայտնաբերվել է մոտ 70 եղբայրական գերեզման` հազարավոր դիերով:

6558 | 0
Facebook