Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շախմատ. Արոնյանը պարտվեց Կարյակինին

01:00, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Շախմատ. Արոնյանը պարտվեց Կարյակինին

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվում է «Տատա Սթիլ» շախմատային 79-րդ մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սևերով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինին։ Պարտիան ավարտվեց 58-րդ քայլին։

Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝

Անդրեյկին - Հարիկրիշնա՝ ½ ։ ½

Կարլսեն - Գիրի՝ ½ ։ ½

Նեպոմնյաշչիյ – Ռապորտ՝ ½ ։ ½

Սո – Էլյանով՝ ½ ։ ½

Վեյ – Վան Վելի՝ 1։0

Վոյտաշչեկ – Ադհիբան՝ 0։1

2271 | 0
Facebook