Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Սարգսյանը մտադիր է առաջադրվել Սյունիքի մարզում` «Ելք»-ի տարածքային ցուցակով

15:35, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Արամ Սարգսյանը մտադիր է առաջադրվել Սյունիքի մարզում` «Ելք»-ի տարածքային ցուցակով

«Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովից հետո լրագրողների հետ զրուցում, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն ասել է, որ մտադիր է «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզում:

«Ես եմ վերագործարկել Ագարակի գործարանը, շատ լավ ճանաչում եմ Սյունիքի բնակչությանը, իմ եղբայրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ է երկար ժամանակ այդ տարածքում ապրել և շատ լավ ծանոթ է այդ մարզին, այդ պատճառով էլ առաջադրվելու եմ այդ մարզում»,- նշել է նա` հավելելով, որ իրենց համար տարբերություն չկա, թե ցուցակն ով կգլխավորի։

Ըստ նրա, Ելք»-ի ցուցակը դեռ չի հրապարակվում, քանի որ չի բացառվում, որ «Ժառանգությունը» միանա իրենց և դաշինքն այդ պարագայում ունենա 4 առաջնորդ։

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձից հետո վերսկսել է ակտիվ քննարկումները «Ժառանգության» հետ»,- տեղեկացրել է Արամ Սարգսյանը:

3011 | 2
Facebook