Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանն ընդհանուր կրթական ցուցանիշներով 118 երկրների մեջ զբաղեցնում է 109-րդ տեղը». Սերոբ Խաչատրյան

17:25, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
«Հայաստանն ընդհանուր կրթական ցուցանիշներով 118 երկրների մեջ զբաղեցնում է 109-րդ տեղը». Սերոբ Խաչատրյան

Քանի որ Հայաստանում հակասական տեղեկություններ են տարածվում կրթության վիճակի մասին‚ ներկայացնեմ Դավոսի հայտնի ֆորումում երկու օր առաջ հրապարակված զեկույցի տվյալները։ Հայաստանն ընդհանուր կրթական ցուցանիշներով 118 երկրների մեջ զբաղեցնում է 109-րդ տեղը։ Համեմատության համար ասեմ‚ որ 2013-ին՝ 74-րդ տեղում էինք‚ 2015-16-ին՝ 102-րդ։ Բարձրագույն կրթության դիպլոմ ունեցողների թվով մենք աշխարհում 3-րդ տեղում ենք (մեկ բրոնզե մեդալ ունենք)‚ համալսարանների որակով 76-րդ տեղում ենք‚ բարձրագույն կրթությանը հատկացվող գումարով 98-րդ տեղում ենք։ Մեր ֆորմալ կրթությունը 92-րդ տեղում է‚ իսկ ամբողջ կյանքի ընթացքում կրթությունը (lifelong) վերջից 5-րդ (114-րդ տեղ)‚ կրթական համակարգ-աշխատաշուկա համապատասխանությամբ 72-րդ տեղում ենք‚ մեր գիտական ինստիտուտների որակով 96-րդն ենք 118 երկրների մեջ։
     Մենք առաջ ենք Բուրկինա Ֆասոից‚ Մադագասկարից‚ Մոզամբիկից‚ Զիմբաբվեից‚ Բանգլադեշից‚ Ալժիրից‚ Ուգանդայից‚ Եթովպիայից‚ Պակիստանից։ Միակ մխիթարանքն այն է‚ որ աշխարհում 118-ից ավել երկիր կա։

3576 | 2
Facebook