Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ

13:35, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ

Ատլանտայի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ազատ ոճի ըմբիմ Արմեն Մկրտչյանը վերադարձել է հայրենիք՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Արայիկ Բաղդադյանին։ Նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի օրը։

Արմեն Մկրտչյանը ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Փոքր Վեդի գյուղում։ 48 կգ քաշային կարգում Հայաստանի բազմակի չեմպիոն է, Եվրոպայի 1994 թվականի չեմպիոն, 1995 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Ատլանտայի 1996 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 1991-ին ստացել է ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։ 1996-ին ստացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։

4018 | 0
Facebook