Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է «Ելք»-ի համաժողովը

13:30, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Մեկնարկել է «Ելք»-ի համաժողովը

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովը: «Ելք» դաշինքին ներգրավված են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշել է, որ այս իշխանությունները փող բաժանելով են փորձում ընտրություններին հասնել արդյունքի. «Ակնհայտ է դառնում, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը մենք ենք, որ անկաշկանդ ու առանց ձեւականությունների քննադատում է իշխանություններին։ Մենք մեր ներուժը արկածախնդրության չենք տանելու, այլ պայքարելու ենք խաղաղ ու առանց ցնցումների»:
     Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Ելք»-ը հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով: Արդեն ընտրվել է նաև դաշինքի տարբերանշանը:
3579 | 0
Facebook