Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն կոչ է անում Հարավային Կորեային` ձերբակալել Բան Կի-Մունի եղբորը

14:50, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
ԱՄՆ-ն կոչ է անում Հարավային Կորեային` ձերբակալել Բան Կի-Մունի եղբորը
     ԱՄՆ կառավարությունը պահանջել է, որ Հարավային Կորեան ձերբակալի ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Գի Մունի եղբորը` կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Նյու Յորքում Մանհեթենի դաշնային դատարանի դատախազի օգնականի հայտարարությանը:
     Ըստ դատական փաստաթղթերի, նախկին գլխավոր քարտուղարի եղբորորդին` Պան Չու Հյոն և նրա եղբայր Պան Սանը մեղադրվում են պաշտոնյաներին հետ կոռուպցիոն համաձայնության մեջ:
     Ինչպես տեղեկացնում է սույն գործակալությունը, գործը կապված է Վիետնամում 800 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ շենքերի վաճառքի փորձի հետ: Reuters- ի հաղորդմամբ, նախկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եղբորորդին Նյու Յորքում աշխատում է որպես անշարժ գույքի առևտրային գործակալ:
    
ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան իշխանությունների կողմից` նախկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հարազատների դեմ մեղադրանքները:
4214 | 0
Facebook