Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մասնակիորեն կասեցրել է Obamacare բարեփոխումները

12:20, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Թրամփը մասնակիորեն կասեցրել է Obamacare բարեփոխումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողության ավարտից կարճ ժամանակ անց հրամանագիր է ստորագրել, որն ուղղված է Obamacare առողջապահական բարեփոխումը դադարեցնելուն: Ըստ Reuters-ի՝ հրամանագիրը կառավարական գերատեսչություններին կոչ է անում «հրաժարվել, հետաձգել կամ սպասել» ծրագրերի իրականացման հարցում, որոնք մեծացնում են պետության, ընկերությունների կամ մասնավոր անձանց հարկային բեռը:

Թրամփը և նրա կուսակցությունը մտադիր են որքան հնարավոր է շուտ չեղյալ հայտարարել հեռացող նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրված հրամանագրերը:

4751 | 0
Facebook