Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Թոխմախի Մհերը որդուն ԱԺ «կգործուղի» ԲՀԿ-ի ցուցակով. «Ժամանակ»

10:45, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Թոխմախի Մհերը որդուն ԱԺ «կգործուղի» ԲՀԿ-ի ցուցակով. «Ժամանակ»

«ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) այս տարի չի առաջադրվի ԱԺ ընտրություններին՝ իր փոխարեն նա որոշել է խորհրդարան «գործուղել» «լոնդոններում» ուսանած որդուն՝ Դավիթ Սեդրակյանին:

Սեդրակյանի այսպիսի շրջադարձային որոշումը ՀՀԿ-ում շատերին հայտնի չէր, ուստի «Ժամանակ»-ի հարցումներին որոշակի պատասխան չէին կարողանում տալ նույնիսկ Գործադիր մարմնի անդամ հանրապետականները:

Հայտնի է, որ կուսակցությունում դեռ ամիսներ առաջ Մհեր Սեդրակյանին հասկացրել են, որ ոչ ինքը, ոչ որդին նոր ԱԺ-ում տեղ ունենալու հույս թող չփայփայեն: Վերջինս էլ սկսել է ինտենսիվ բանակցել Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի որդին Ծառուկյանի դաշինքի ռեյտինգային ընտրակարգով մասնակցի ընտրություններում:

Հայտնի է, որ Մհեր Սեդրակյանը միշտ լավ շփումների մեջ է եղել Ծառուկյանի հետ և հիմա այդ հարաբերություններն օգտագործելու լավ առիթ է ի հայտ եկել»:
    
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

3589 | 4
Facebook