Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բացահայտվել է Թումանյան փողոցում տեղի ունեցած սպանությունը

11:25, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Բացահայտվել է Թումանյան փողոցում տեղի ունեցած սպանությունը

Ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել հունվարի 20-ին Երևանի կենտրոնում սպանություն կատարած անձին: Հունվարի 20-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է զանգահարել 53-ամյա Հայկ Սուքիասյանը և հայտնել, որ Թումանյան փողոցի 37 շենքի 8 բնակարանի մոտ մարդ է մահացել:

Բնակարանի միջանցքում հայտնաբերել է 53-ամյա Արմեն Սուրմենելյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.25-ին, նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հայկ Սուքիասյանն իր իսկ բնակարանում դանակով հարվածել է Արմեն Սուրմենելյանին և պատճառել մահ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է, իսկ կասկածյալը ձերբակալված:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 20-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում:

13062 | 0
Facebook