Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեղրի, Սիսիան և Գորիս քաղաքներում թույլ ձյուն է տեղում

10:50, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Մեղրի, Սիսիան և Գորիս քաղաքներում թույլ ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին, Հ-33 ավտոճանապարհի Օձուն-Ստեփանավան հատվածում, Մ-11 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է թույլ մառախուղ:

Սյունիքի մարզի Մեղրի, Սիսիան և Գորիս քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:

1584 | 0
Facebook