Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

10:25, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
     Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Գառնի և Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
     Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
1672 | 0
Facebook