Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրադրությունն առաջնագծում

10:15, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Իրադրությունն առաջնագծում
     Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
     ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
    
     ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
3279 | 0
Facebook