Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես հավատում եմ փոփոխություններին, որովհետև ես հավատում եմ ձեզ». Օբաման հրաժեշտ է տվել Twitter-ում

20:35, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
«Ես հավատում եմ փոփոխություններին, որովհետև ես հավատում եմ ձեզ». Օբաման հրաժեշտ է տվել Twitter-ում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Twitter»-ի POTUS էջի իր հետևորդներին հրաժեշտ է տվել: Նշենք, որ տվյալ էջը շուտով կանցնի երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։
     «Ձեզ ծառայելը մեծ պատիվ էր ինձ համար։ Դուք ինձ ավելի լավը դարձրեցիք՝ որպես առաջնորդ և որպես մարդ։ Ես կանգ չեմ առնի։ Ես ձեզ հետ կլինեմ որպես քաղաքացի՝ ոգեշնչված արդարությամբ, ճշմարտությամբ, հումորով և սիրով լի ձեր ձայներով»,-գրել է Օբաման։
     Նա ամերիկացիներին խնդրել է չկորցնել հավատը։
     «Եվ ես խնդրում եմ ձեզ հավատալ ոչ թե որևէ բան փոխելու իմ, այլ ձեր ունակությանը։ Ես հավատում եմ փոփոխություններին, որովհետև ես հավատում եմ ձեզ»,-եզրափակել է Օբաման։

2503 | 1
Facebook