Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը ոչնչացրել է Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնը

20:05, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
ԴԱԻՇ-ը ոչնչացրել է Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Պալմիրան վերագրավելուց հետո վերացրել են անտիկ ամֆիթատրոնի մի մասը: Այս մասին հայտնում է սիրիական պետական հեռուստաալիքը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ աստիճանի է ավերվել այս պատմական գանձը: Հիշեցնենք, որ ահաբեկիչները հնագույն քաղաքը գրավել էին 2015-ին, մոտ մեկ տարի անց Ասադի զորքերին հաջողվել էր ազատագրել այն, սակայն ամիսներ անց` 2016-ի վերջին, այն նորից ընկել է:

Այս ժամանակահատվածում ահաբեկիչները վերացրել են անտիկ հնության տասնյակ կոթողներ, թալանել 750 մշակութային օբյեկտներ:

15848 | 0
Facebook