Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՖՖ-ն հաստատեց, որ Հայաստան - Ուզբեկստան հանդիպումը չի կայանա

15:45, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
ՀՖՖ-ն հաստատեց, որ Հայաստան - Ուզբեկստան հանդիպումը չի կայանա
    
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ: Հանդիպումը նախատեսված էր անցկացնել ս.թ. փետրվարի 12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերն՝ անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից։

2394 | 0
Facebook