Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսը հանձնի Ադրբեջանին, դա կլինի Հայաստանի իշխանության 2-րդ խայտառակությունը». Ոսկան Սարգսյան

16:50, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
«Եթե բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսը հանձնի Ադրբեջանին, դա կլինի Հայաստանի իշխանության 2-րդ խայտառակությունը». Ոսկան Սարգսյան
    

Եթե բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսը հանձնի Ադրբեջանին, դա կլինի Հայաստանի իշխանության 2-րդ խայտառակությունը: Առաջին ամոթն այն էր, որ քնած Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջան, որտեղ նրան հերոսի պես ընդունեցին: Հայաստանի իշխանության ուժը միայն ընդդիմադիրների՞ն է պատում, որտե՞ղ են Հայաստանի ԱԳՆ-ն , ԱԱԾ-ն և այլ կառույցները: Եթե Լապշինին Ադրբեջանին հանձնեցին, դրանով «դաս տալով» Ալիևի կամքից անկախ Արցախ բոլոր այցելածներին, ՀՀԿ-ին պետք չէ խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավ անել, մեկ է՝ իշխանությունից ամոթի պիտակը մաքրել չի լինի:

4116 | 1
Facebook