Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որ մասնագիտություններն են անցյալում մնացել տեխնիկայի ու կեսաձևի զարգացման արդյունքում

21:05, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Որ մասնագիտություններն են անցյալում մնացել տեխնիկայի ու կեսաձևի զարգացման արդյունքում

Տեխնիկայի զարգացմանն ու մարդկանց կենսաձևի փոփոխությանը զուգահեռ՝ բազում մասնագիտություններ մնացել են անցյալում:
     Ներկայացնում ենք 19-րդ դարում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ, որոնք այսօր արդիական չեն:
     Կեգլիներ շարող

Կեգլիներ շարող
Կեգլիներ շարող
Կեգլիներ շարող
Կեգլիներ շարող

Նախկինում եղել են հատուկ մարդիկ, որոնք բոուլինգի սրահներում կեգլիներն են շարել: Աշխատանքը եղել է դժվար, աղմկոտ և քիչ վարձատրվող, այդ պատճառով կեգլի շարողները եղել են հիմնականում երեխաները: Այժմ նրանց աշխատանքը կատարում է ավտոմատ համակարգը:

Մարդ-զարթուցիչ

Մարդ-զարթուցիչ
Մարդ-զարթուցիչ
Մարդ-զարթուցիչ
Մարդ-զարթուցիչ
Մարդ-զարթուցիչ
Մարդ-զարթուցիչ

Այս մարդիկ քայլում էին որոշակի երթուղով՝ իրենց հաճախորդների
     պատուհաններին փայտով կամ քարերով խփելով, կանչելով: Նրանց պարտականությունն էր արթնացնել մարդկանց, որպեսզի նրանք աշխատանքից չուշանան:

Սառույց կտրող

Սառույց կտրող
Սառույց կտրող
Սառույց կտրող
Սառույց կտրող

Նախքան սառնարանների ստեղծումը՝ մթերքները թարմ պահելու համար մարդիկ ստիպված են եղել սառույցը հավաքել ձմռանը: Սառած լճերից նրանք սղոցով կտրել են
     սառույցի խորանարդները՝ վտանգելով իրենց կյանքը:

Հակառակորդի ինքնաթիռների ձայները լսող

Հակառակորդի ինքնաթիռների ձայները լսող
Հակառակորդի ինքնաթիռների ձայները լսող
Հակառակորդի ինքնաթիռների ձայները լսող
Հակառակորդի ինքնաթիռների ձայները լսող

Ինքնաթիռների հայտնագործումից քիչ անց ստեղծվել են սարքեր, որոնք հնարավորություն էին տալիս տարածության վրա զգալ իքնաթիռի շարժիչի ձայնը: Աշխարհի տարբեր բանակներում այսօրվա ռադարների դերը կատարում էին այդ սարքերի միջոցով ինքնաթիռի շարժիչի ձայնը լսող մարդիկ:

Առնետներ որսացող

Առնետներ որսացող
Առնետներ որսացող
Առնետներ որսացող
Առնետներ որսացող
Առնետներ որսացող
Առնետներ որսացող

Երբ Եվրոպան տառապում էր առնետներից փոխանցվող զագվածային վարակներից, առնետ որսացողի մասնագիտությունը ամենատարածվածներից էր: Այս մարդիկ վտանգում էին իրենց կյանքը, որովհետև առնետների կծելը կարող էր մահացու հետևաք ունենալ, սակայն աշխատանքը ուներ պետական կարևոր նշանակություն:

Լապտերներ վառող

Լապտերներ վառող
Լապտերներ վառող

Նախքան էլեկտրական լամպերի կիրառումը 19-րդ դարում մեծ քաղաքների փողոցները լուսավորում էին գազով աշխատող լապտերները: Լապտերները վառողները երեկոյան քայլում էին փողոցներով և վառում դրանք:

Կաթ բերողներ

Կաթ բերողներ
Կաթ բերողներ
Կաթ բերողներ
Կաթ բերողներ

Առանց սառնարանի կաթը փչանում է մեկ օրվա ընթացքում: Այդ պատճառով կային մարդիկ, որոնք ամեն օր թարմ կաթը հասցնում էին խանութներ:

Ծառաբներ տեղափոխող

Ծառաբներ տեղափոխող
Ծառաբներ տեղափոխող

Նախքան ավտոմեքենային և երկաթուղային ճանապարհների ստեղծումը՝ հաստ ծառաբների տեղափոխման լավագույն ճանապարհը համարվել են գետերը: Այս մարդկանց աշխատանքը կայացել է բները գետը իջեցնելու և անհրաժեշտ վայրում դրանք հանելու մեջ:

Կոմուտատորի օպերատոր

Կոմուտատորի օպերատոր
Կոմուտատորի օպերատոր
Կոմուտատորի օպերատոր
Կոմուտատորի օպերատոր

Այսօրվա միլիոնավոր զանգերն իրականանում են թվային տեխնոլոգիաների միջոցով: Ոչ այնքան վաղ անցյալում այս բոլոր զանգերը մշակվում էին ձեռքով՝ անթիվ կոմուտատորային օպերատորների օգնությամբ, որոնք բառացիորեն կապում էին հաղորդակցման լարերն իրար:

Դիակներ գողացող

Դիակներ գողացող
Դիակներ գողացող

Ժամանակակից բժշկության վաղ փուլերում համալսարանների և հիվանդանոցների բժիշկերն ստիպված էին վարձել մարդկանց, որպեսզի նրանք գողանան նոր թաղված դիակները՝ փորձեր անցկացնելու համար:

Ֆաբրիկաների բանվորների համար գիրք կարդացող

Ֆաբրիկաների բանվորների համար գիրք կարդացող
Ֆաբրիկաների բանվորների համար գիրք կարդացող

Մեր օրերում միապաղաղ աշխատանք անելիս կարելի է լսել երաժշտություն կամ աուդիո-գիրք: 19-րդ դարում դրա հնարավորությունը չի եղել, և ֆաբրիկաների աշխատակիցները վարձել են գիրք կարդացողների, որ իրենց աշխատանքային առօրյան դարձնեն հետաքրքիր:

3911 | 0
Facebook