Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տարեցների համար վտանգավոր է օրական 10 ժամ բազմոցին նստելը

00:30, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Տարեցների համար վտանգավոր է օրական 10 ժամ բազմոցին նստելը

Ավելի քան 1500 թոշակառուների կենսակերպին հետևելու արդյունքում պարզ է դարձել, որ այն տարեցներն, ովքեր նստակյաց կյանք են վարում, օրական նստած են մնում 10 ժամից ավելի, շարժվում են օրական ոչ ավելի, քան 40 րոպե արդյունքում 8 տարով ավելի մեծ են լինում իրենց կենսաբանական տարիքից:

Այս հետազոտությունը ցույց է տվել, որ տարեց մարդկանց խիստ անհրաժեշտ է ակտիվ կենսակերպ վարելը: Նրանք պետք է հաճախակի վեր կենան բազմոցից ու քայլեն թեկուզ տան տարածքում` յուրաքանչյուր 20 րոպեն մեկ: 64-95 տարեկան տարեցների շրջանում անցկացված այս հետազոտությունը հերթական ապացույցն է նաև այն ենթադրության, որ նստակյաց կյանքը հանգեցնում է բջիջների արագ ծերացմանը: Դրան նպաստում է նաև ճարպակալումն ու ալկոհոլի ու ծխախոտի օգտագործումը:

5391 | 0
Facebook