Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թրամփը կդառնա ԱՄՆ ամբողջ պատմության ընթացքում ամերիկյան իսթեբլիշմենթի կողմից ամենակառավարվող նախագահը, այլապես իմպիչմենթը երաշխավորված է». Թորոս Ալեքսանյան

15:05, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
«Թրամփը կդառնա ԱՄՆ ամբողջ պատմության ընթացքում ամերիկյան իսթեբլիշմենթի կողմից ամենակառավարվող նախագահը, այլապես իմպիչմենթը երաշխավորված է». Թորոս Ալեքսանյան
     Քանի որ այսօր երեկոյան Թրամփն ստանձնելու է ԱՄՆ նախագահի պարտականությունները, ուզում եմ նորից հանդարտեցնել բոլոր այն մարդկանց հույզերը, որոնք վախենում են, որ նա կարող է դառնալ Պուտինի մարիոնետը: Այդպիսի բան չի լինի հարգելիներս, մի վախեցեք, Թրամփը կդառնա ԱՄՆ ամբողջ պատմության ընթացքում ամերիկյան իսթեբլիշմենթի կողմից ամենակառավարվող նախագահը, այլապես իմպիչմենթը երաշխավորված է նրա համար, ու նա դա շատ լավ հասկանում է: Իսկ Պուտինը նրա վրա ազդելու ոչ մի լծակ չունի, այն որ Росне́фть-ի 19,5 %-ը, որը մոտավորապես 150 միլիարդ դոլար արժի, բայց ընդամենը 10 միլիարդ դոլարով (որը իրականում մուծվեցին ոչ թէ քաթարական ու շվեյցարական ընկերությունները, այլ Роснефтега́з-ը) նվիրեցին ամերիկյան այն օլիգարխիկ կլանին, որը Թրամփին դարձրեց ԱՄՆ նախագահ, միևնույնն է արդեն դրություն չի փոխի, ու Սինգապուրյան օֆշորում այդ արժեթղթերը մի որոշ ժամանակ սպասելուց հետո նորից կվերադարձվեն Росне́фть-ին, որովհետև Թրամփը արդեն հասկացել է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների ու Ուկրաինայի հարցերով այլևս ի վիճակի չի լինի լուրջ զիջումների գնալ (այդ գործարքը հենց դրա համար էր իրականացվել): Իսկ այն, որ ռուսական հատուկ ծառայությունները Թրամփին գաղտնի նկարահանել են Մոսկվայում մարմնավաճառ աղջիկների հետ զվարճանալուց, ու որ դա կարող են օգտագործել Թրամփի դեմ որպես կոմպրոմատ, նույնպես արդեն անիմաստ է, որովհետև ամերիկյան հատուկ ծառայությունները արդեն հասցրել են այդ հանգամանքը դարձնել լայն հասարակության սեփականություն ու բոլորն էլ արդեն գիտեն, որ պարոն Թրամփը սեռական հարաբերություններում նախապատվությունը տալիս է «ոսկյա անձրևին»: Այնպես որ, հարգելիներս, եկեք շնորհավորենք ԱՄՆ 45-րդ նախագահին ու ցանկանանք նրան բեղմնավոր ու հանրօգուտ աշխատանք:
2691 | 2
Facebook