Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գեղարվեստական մրցույթ է հայտարարել

18:05, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գեղարվեստական մրցույթ է հայտարարել

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար: Մրցույթին պետք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործության և կերամիկական աշխատանքներ, բատիկ, թվային գրաֆիկական պատկերներ: Աշխատանքները պետք է արտահայտեն մարդկային կյանքի արժևորման, խիզախության, նվիրվածության, բարին գործելու և լուսավոր ապագայի մասին գաղափարները: Գեղարվեստական աշխատանքները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո: Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 31-ն է: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017թ. ապրիլին: Լավագույն երեք աշխատանքների հեղինակներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կստանան պարգևներ, իսկ լավագույն հինգը կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը 2017թ. մայիսի 28-ին, Երևանում: 2017թ. ապրիլի 24-ից մինչև մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն մրցույթի լավագույն աշխատանքները, կկազմակերպվեն վարպետության դասեր:

15069 | 0
Facebook