Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

13:05, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է
     1919 թվականի հունվարի 20-ին Երևանում, Վանից գաղթածի ընտանիքում ծնվել է հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը: Նա սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Կապուտիկյանի ստեղծագոտծության մեջ մեծ տեղ է գրավել հայրենիքի թեման, նա գրել է նաև հայոց լեզվի և հայ ժողովրդի ճակատագրի մասին: Նրա ժողովածուներից են «Երկու զրույց» 1944, այնուհետև 1945-ին «Օրերի հետ», 1947-ին «Զանգվի ափին», 1949-ին «Այս իմ երկիրն է», 1951-ին «Իմ հարազատները» (1952-ին ռուս.հրտ. «Սրտաբաց զրույց», ԽՍՀՄ պետական մրցանակ):
     Կապուտիկյանի ստեղծագործության հիմնական թեմաներից է սերը. նրա քնարերգությունը սիրո հոգեբանության յուրօրինակ արտահայտություններից է հայ պոեզիայում:
    
     Թափառում ենք փողոցներում Ես քո սիրով , դու՝ ուրիշի,
     Այրվում ենք մենք հրդեհներում՝
     Ես քո հրով դու՝ ուրիշի:
    
     Սիլվա Կապուտիկյանը հեղինակ է նաև մանկական բանաստեղծությունների:
     Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։ Սիլվա Կապուտիկյանը եղել է Հովհաննես Շիրազի առաջին կինը, ունեցել են մեկ որդի՝ Արա Շիրազը, ով եղել է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ:
     Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006-ին։
3126 | 0
Facebook