Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծառուկյան դաշինքի», ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի նախընտրական շտաբերի պետերը հայտնի են

12:45, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
«Ծառուկյան դաշինքի», ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի նախընտրական շտաբերի պետերը հայտնի են
     Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբի պետ է նշանակվել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
     «Ծառուկյան դաշինքի» շտաբը ղեկավարելու է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
     «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական շտաբի պետ է նշանակվել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
     ՀՀԿ շտաբի կառուցվածքը հայտնի կլինի մինչև փետրվար: Լուրեր կան, որ շտաբը ղեկավարելու է հենց Ս. Սարգսյանը:
     Քաղաքական մյուս ուժերի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան:
3773 | 2
Facebook