Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիայի խորհրդարանում կանանց վեճը վերածվել է զանգվածային ծեծի». Կարեն Հովհաննիսյան

12:00, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
«Թուրքիայի խորհրդարանում կանանց վեճը վերածվել է զանգվածային ծեծի». Կարեն Հովհաննիսյան

Կրկին ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում:
     Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ երկու օրենսդիր կանանց միջև վեճ է տեղի ունեցել, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:
     Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից մեկական կին պատգամավոր վիրավորվել են, որոնց պատգարակներով նիստերի դահլիճից հեռացրել են:
     Ծեծկռտուքն սկսվել է այն բանից հետո, երբ անկախ պատգամավոր Այլին Նազլիակաին թույլ չեն տվել մոտենալ ամբիոնին և ձեռնաշղթաներ են հագցրել:
     Գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Շաֆակ Փավեյին, ով եղել է հաշմանդամների համար նախատեսված սայլակի վրա, քանի որ ձեռքը և ոտքը պրոթեզավորված է, տապալել են գետնին և երկար ժամանակ թողել անօգնական վիճակում:
     «Նրանք հարձակվեցին մեզ վրա, ես այն տպավորությունն ունեմ, որ կարծես նրանք (իշխող ԱԶԿ-ի պատգամավորները) կորցրել են իրենց միտքը, մտածելու ունակությունը: Այս հարձակումը ցույց է տալիս, թե ինչ է սպասվում մեզ եթե «բարեփոխման» ենթարկվի սահմանադրությունը»,- ասել է, Փավեյին:

Թուրքիայի խորհրդարանում կանանց վեճը վերածվել է զանգվածային ծեծի
2906 | 0
Facebook