Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բազմազավակ ընտանիքների աջակցման կենտրոնի աշխատակիցն սպանել է իր երեխաներին

12:20, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Բազմազավակ ընտանիքների աջակցման կենտրոնի աշխատակիցն սպանել է իր երեխաներին

ՌԴ Իրկուտսկի մարզի իրավապահները հետաքննում են 2 երեխաների դաժան սպանության գործը: Պարզվել է, որ երեխաներին սպանել է նրանց 34-ամյա մայրն, ով երեկ առավոտյան կամավոր զանգահարել է ոստիկանություն ու խոստովանել սպանությունները: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 5 տարեկան աղջկա և 2 տարեկան տղայի դիերը: Հայտնի է, որ նախկինում կինը մի քանի անգամ դիմել է հոգեբանի, սակայն լուրջ խանգարումներ չի ունեցել: Ընտանիքը բարեկեցիկ է ապրել, հայրն աշխատում է որպես հանքափոր հյուսիսում, նրանց հետ է եղել նաև տատիկը: Մայրը գտվել է հետծննդաբերական ֆիզարձակուրդի մեջև:

Ի դեպ, կասկածյալն աշխատում է Բրատսկի քաղաքապետարանում` որպես սոցիալական խորհրդատու` բազմազավակ ընտանիքներին օգնելու հարցերով: Նա նաև քարտուղարուհի է եղել մի կազմակերպությունում, որը լավագույն մայրերին պարգևատրության արժանացնելու հարցերով է զբաղվել: Նախկինում նա բազմիցս է հայտարարել, թե կյանքում ամենակարևորն ընտանեկան արժեքներն են:

9537 | 0
Facebook