Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գուրգեն Արսենյանի որդին դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման

12:05, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Գուրգեն Արսենյանի որդին դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արագացված դատական կարգով դատական նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարի փորձաշրջանով: Գուրգեն Գրիգորյանն ազատազրկվել է 8 ամիս ժամկետով, Արմեն Ներսիսյանն էլ դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման՝ 500 հազար դրամ տուգանքով:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երիատասարդները զղջում էին և դատարանից խնդրում մեղմ պատիժ:
     Հիշեցնենք, Գուրգեն Արսենյանն իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել էր խուլիգանություն:

2829 | 0
Facebook