Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Արմեն Հովհաննիսյանի մահվան տարելիցն է

12:25, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Այսօր Արմեն Հովհաննիսյանի մահվան տարելիցն է
     2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով զոհվեց Արմեն Հովհաննիսյանը:
     Արմենը ծնվել էր 1994թ. հունիսի 30-ին: Նա ընտանիքի միակ որդին էր, ունի երեք քույր:
     Արմենը, նկատելով ադրբեջանցիների հարձակումը, զգուշացրել է զինակիցներին և սկսել դիմադրել: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և ետ շպրտել թշնամուն` պատճառելով մեծ քանակի կորուստներ: Ցավոք, փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից, մարտական դիրքում իր առջև դրված խնդիրն արիաբար կատարելու ժամանակ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը զոհվել է:
     Հունվարի 22-ին զինվորական կարգով Արմեն Հովհաննիսյանին հողին են հանձնել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
     Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է։
     Հունվարի 28-ին ՀՀ նախագահն Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողներ՝ Արիության մեդալով, ևս չորսը` Մարտական ծառայության մեդալով:
     Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին կազմակերպվել է մոմավառություն, հոգեհանգստյան կարգ մատուցվել Երևանում, Գյումրիում, Արցախում։
     2014-ի հունիսի 30-ին՝ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրը, հայրական տանը բացվել է նրա անունով թանգարան։ Թանգարանը հենց զոհված կրտսեր սերժանտի սենյակն է, որտեղ հավաքվել են նրա իրերը:
Այսօր Արմեն Հովհաննիսյանի մահվան տարելիցն է
Այսօր Արմեն Հովհաննիսյանի մահվան տարելիցն է
2673 | 0
Facebook