Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«3-րդ ալիք» հաղորդաշարից հեռուստադիտողին հայտնի Կարեն Քոչարյանը նշում է ծննդյան տարեդարձը

15:50, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
«3-րդ ալիք» հաղորդաշարից հեռուստադիտողին հայտնի Կարեն Քոչարյանը նշում է ծննդյան տարեդարձը

Ռեժիսոր, հաղորդավար Կարեն Քոչարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա ծնվել է 1958թ. հունվարի 19-ին, Երևանում: Սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: Սակայն հեռուսատիտողը նրան ավելի շատ հիշում է որպես ժամանակի ամենահեղինակավոր` «3-րդ ալիք» հաղորդաշարի հեռուստահաղորդավար:
     Ռեժիսորը վերջերս անդրադառնալով «3-րդ ալիք» հաղորդաշարին, խոստովանեց, որ դա այն էր, ինչ այսօր պակասում է մեր հեռուստատեսային աշխարհում: «Դա լկտի հումոր չէր, և անգամ երգիծանքի մեջ ուսուցողական ինչ-որ բան կար: Շատերն ասում են` ինտերնետը կվերացնի հեռուստատեսությունը, ոʹչ, չի վերացնի, հեռուստատեսությունը եղել է, կա ու կլինի միշտ: Ես հավատում եմ, որ վաղվա հեռուստատեսությունը պետք է լինի ավելի հարուստ և բովանդակալից»,- նշել էր Կարեն Քոչարյանը: Նրա հավաստմամբ` հեռուստատեսության խնդիրը կրթելն է նույնիսկ զվարճալի հաղորդումների միջոցով:
     Հենց այս սկբունքով առաջնոդվելով էլ նա տարիներ շարունակ վարել է բազմաբնույթ ծրագրեր` լրատվական, երաժշտական, ժամանցային, ռուսալեզու և այլն: Կարեն Քոչարյանը եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ` «Աստղեր և ճակատագրեր», «Երևանյան հեքիաթներ», «Բեմեզրի լույսեր»:

3882 | 0
Facebook