Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վանաձոր քիմպրոմ»-ի աշխատակիցներին վճարել են 4 ամսվա աշխատավարձը

15:10, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
«Վանաձոր քիմպրոմ»-ի աշխատակիցներին վճարել են 4 ամսվա աշխատավարձը

Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին վճարվել է 4 ամսվա աշխատավարձը: Նշենք, որ պարտքը կազմել է 166 մլն դրամ:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում: Օրեր առաջ էլ բողոքող քիմպրոմցիների հետ հանդիպել էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վերջինը քիմպրոմցիներին խնդրել էր, որ սպասեն և կտրուկ քայլերի չդիմեն: «Գործարանն այս պահին ձեզ 140 միլիոն դրամ է պարտք, պարտքերը վճարելու համար միակ ելքը գույքի օտարումն է: Պետք է սպասեք, որ գույքի օտարում լինի, օտարումից էլ առաջացած գումարներով ձեր պարտքերը կվճարվեն: Այս պահին միակ լուծումը դա է»:

2379 | 0
Facebook