Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լրագրողի լկտի հարցին ի պատասխան՝ Լավրովն ասել է այն, ինչն առաջ էլ էր ակնհայտ». Շավարշ Քոչարյան

14:45, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
«Լրագրողի լկտի հարցին ի պատասխան՝ Լավրովն ասել է այն, ինչն առաջ էլ էր ակնհայտ». Շավարշ Քոչարյան

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հարցով Լավրովի այդ աստիճան բացահայտ արտահայտությունը պայմանավորված է եղել ադրբեջանցի լրագրողի անտեղի հարցով։ «Սովորաբար Ղարաբաղի հարցով միջնորդ երկրների բարձրաստիճան անձինք զուսպ են արտահայտվում։ Բայց նման՝ պարզապես լկտի հարցին ի պատասխան՝ Լավրովն ասել է այն, ինչն առաջ էլ էր ակնհայտ, պարզապես դրա մասին այդքան բաց չէին խոսում։ Դրա համար էլ պետք չէ մտածել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումն ինչ-որ ձևով փոխվել է, այն պարզապես ամբողջական բարձրաձայնվել է»,- ասել է փոխարտգործնախարարը։
     Հիշեցնենք, որ 2016-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեման չէ։

3214 | 0
Facebook