Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Էդգար Մանուչարյանի հոբելյանն է

15:25, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Այսօր Էդգար Մանուչարյանի հոբելյանն է

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և թայլանդական «Ռատչաբուրի»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանի ծննդյան օրն է։ Ֆուտբոլիստը դառնում է 30 տարեկան։ Մանուչարյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 19-ին՝ Երևանում: 2002-2004 թվականներին Երևանի «Փյունիկ»-ի կազմում 3 անգամ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող։ 2004-ին, 22 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ, Էդգարը ճանաչվել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ 2005 թվականի սեպտեմբերի 18-ին իր նորամուտն է նշել հոլանդական «Այաքս»-ի կազմում։ 2010 թվականին Էդգարը, խզելով «Այաքս»-ի հետ պայմանագիրը, վերադարձել է «Փյունիկ»։ 2011-ի ամռանը Մանուչարյանը տեղափոխվել է Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում հանդես եկող «Ուրալ» ակումբ։ Օրերս, լքելով «Ուրալ»-ը, տեղափոխվել է Թայլանդ՝ «Ռատչաբուրի» ակումբ։ Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2004 թվականին։ Նույն թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

2141 | 0
Facebook