Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պուտինը վերադառնում է Հայաստան` սպիտակ ձիու վրա. ձին տրոյական է. ձիու սմբակներն են` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և մնացած ճորտերը». Տիգրան Խզմալյան

15:40, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
«Պուտինը վերադառնում է Հայաստան` սպիտակ ձիու վրա. ձին տրոյական է. ձիու սմբակներն են` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և մնացած ճորտերը». Տիգրան Խզմալյան

Դեռ ամառվանից լուրեր էին շրջանառվում, որ իշխանությունը ցանկանում է չեղյալ համարել ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը: Որպես պատճառ` վերջինները մատնանշում էին ֆինանսների բացակայությունը, որը խնդիրներ էր ստեղծում գործընթացն ավարտին հասցնելու համար:
     Երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ ապրիլի 2-ին հնարավոր է` տեսախցիկներ չլինեն ընտրատեղամասերում:
     Դրա բացատրությունն, ըստ Դ. Հարությունյանի հետևյալն է, որ երեկ ավարտվել է այդ գործընթացն սպասարկելու համար ընկերության ընտրությունը, բայց ընդամենը մեկ հայտ է ներկայացվել։ Հայ-կանադական Ի Այ Սի Տելեկոմ ընկերությունն այդ գործառույթներն իրականացնելու համար 3.8 միլիոն դոլար է պահանջել, մինչդեռ դոնոր կազմակերպություններն ընդամենը 1,6 միլիոն եվրո են հատկացրել։
     Ստացվում է` գործընթացն, այնուամենայնիվ, տապալվել է: Տեղի է ունեցել այն, ինչին ի սկզբանե ձգտում էին իշխանությունները և ինչը վաղուց կանխատեսում էին շատերը:
     Կինոռեժիսոր և հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, մեկ բացատրություն տվեց: Ըստ նրա` ամենահասկանալի բացատրությունն այն է, որ բոլոր բարեփոխումները, եթե իհարկե արվում էին, միայն արևմուտքի ճնշման ներքո էին արվում, ինչը զուտ ֆինանսական նշանակություն ուներ: «Հայաստանի բյուջեն կառուցվում և իրականացվում էր արևմտյան դրամաշնորհների շնորհիվ: ՀՀ կառավարությունը հանդիսանում էր խոշորագույն գրանտակեր, ինչը, կարծում եմ, վաղուց հայտնի է: Եվ Օբամայի դեմոկրատական վարչախումբը եվրոպական կառույցների հետ մեկտեղ, իրականացնում էր ժողովրդավարացման քաղաքականություն, այդ թվում նաև Հայաստանում: Հայաստանը շատ կարևոր էր, քանզի նա կազմում էր Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Իրան առանցքի բաղկացուցիչ մասը: Բացի այլ խնդիրներից և այլ պատճառներից, դա ուներ ռազմավարական նշանակություն նաև»,- բացատրեց մեր զրուցակիցը` նշելով այն հիմնական պատճառները, որոնք անմիջական ազդեցություն են ունենում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա: «Քանի որ 2016-ի նոյեմբերին ամերիկյան վարչախումբը, հետևաբար և արտաքին քաղաքականությունը փոխվեց, պետք է սպասեինք չեկիստների վերահաստատմանը, վերաձևավորմանը, և տեսախցիկների բացառումը սպասելի էր: Դրանց և ժողովրդավարական մեխանիզմների բացառությունն ամերիկյան նոր վարչախմբի կողմից առաջին ակնհայտ քայլն էին: Այստեղ ամեն ինչ բացատրվում է միայն Թրամփի գալով և Պուտինի ուժեղացմամբ: Պուտինը վերադառնում է Հայաստան` սպիտակ ձիու վրա. ձին տրոյական է, և այդ ձիու սմբակներն են` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և մնացած ճորտերը»,- ասաց Խզմալյանը:
     Այնուամնեայնիվ, թե ինչպիսի՞ ակնկալիքներ ունի խորհրդարանական ընտրություններից, կինոռեժիսորը նշեց, որ ինքը, որպես «Եվրոպական ընտրություն» հասարակական շարժման համանախագահ, անգամ պատրաստվում էր կուսակցություն ստեղծել և միանալ Հայաստանում ձևավորվող արևմտամետ բևեռին, որը թեպետ թույլ, բայց արդեն ձևավորվում էր: «Նպատակն ԱԺ ընտրություններին մասնակցելն էր: Սակայն նոյեմբերին ես արդեն հրապարակավ, հարթակներում սկսեցի արտահայտել իմ խիստ կասկածները դրա վերաբերյալ, իսկ հիմա միանշանակ կարող եմ ասել, որ ոչ մի ընտրություն չի լինելու, լինելու է հերթական խեղկատակություն, կրկես և դրա պատճառը նույնպես ԱՄՆ-ում, Եվրոպայի տարածքում ամենահետադիմական ուժերի և չեկիստների ասպարեզ գալու հետ է կապված»:

4198 | 3
Facebook