Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առողջ երիկամը հեռացնելու համար բուժհաստատությունը 1.3 միլիոն ռուբլու փոխհատուցում կվճարի կնոջը

13:20, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Առողջ երիկամը հեռացնելու համար բուժհաստատությունը 1.3 միլիոն ռուբլու փոխհատուցում կվճարի կնոջը

Ռուսաստանի Սախալին քաղաքի շրջանային հիվանդանոցը բժշկական սխալի համար 1.3 ռուբլու փոխհատուցում կվճարի:
     Դատախազության տարածքային բաժանմունքի հրապարակած տեղեկատվության մեջ ասվում է, որ բժիշկները բավարար հիմքեր չեն ունեցել վիրահատություն իրականացնելու համար: Արդյունքում նրանք վնասել են առողջ երիկամը, ինչից հետո ստիպված են եղել հեռացնել օրգանը:
     Առաջին ատյանի դատարանի որոշմամբ` կնոջ առողջությանը ծանր վնաս է հասցվել: Վնասը գնահատվել է 1.3 միլիոն ռուբլի:
     Հիվանդանոցը բողոքարկել է այս վճիռը, սակայն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նախնական որոշումը:

5028 | 0
Facebook