Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակվելու է». Արփինե Հովհաննիսյան

12:35, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակվելու է». Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կռավարությանը ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների արդիականացման հայեցակարգը: Ըստ այդ հայեցակարգի` փակվելու է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, բուժսպասարկումն իրականացվելու է քաղաքացիական հիվանդանոցներում։ ««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն վերակազմավորվելու է և միայն նեղ մասնագիտական ծառայություններ է տրամադրելու՝ հոգեբուժական և վերականգնողական խնամքի»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` հայեցակարգով առաջարկվում է նաև վերանայել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, բողոքարկման ընթացակարգերը, ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու ընթացակարգի իրավական կարգավորումները: «Նախատեսվում է մշակել նաև հացադուլ անողներին վերաբերող իրավական կարգավորումներ՝ հատկապես ուշադրություն դարձնելով հարկադիր սնուցմանը և հարկադիր բուժմանը»: Հայեցակարգն ամբողջությամբ ընդունվեց:

4327 | 0
Facebook