Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վերածննդի ժամանակաշրջանում այս իրի մասին երազում էին բոլոր կանայք, սակայն իրենց թույլ տալ կարող էին միայն հարուստները

22:05, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Վերածննդի ժամանակաշրջանում այս իրի մասին երազում էին բոլոր կանայք, սակայն իրենց թույլ տալ կարող էին միայն հարուստները

Վերածննդի ժամանակաշրջանի բոլոր կանայք երազել են ունենալ այսպիսի իր, սակայն այն իրենց կարող էին թույլ տալ միայն հարուստները: Ժամանակակից մարդու համար դժվար է հասկանալ, թե սրանք արդուզարդի ինչ մաս են: Իրականում դրանք կոշիկներ են` անհավանական բարձր տակացուի վրա:

Չոպինի կամ ցոկոլի
Չոպինի կամ ցոկոլի
Դրանք Վենետիկում առաջին անգամ հայտնվել են 14-րդ դարի վերջին` Միջին Ասիայի ազդեցության տակ: Եվրոպայում այս կոշիկներն ստացել են չոպինի կամ ցոկոլի անունները:
Չոպինի կամ ցոկոլի
Չոպինի կամ ցոկոլի

Սկզբում այս կոշիկները եղել են ոչ այնքան նորաձևության պահանջ, որքան կենսական անհրաժեշտություն: Մեծ քաղաքների փողոցներն անտանելի կեղտոտ են եղել, քանի որ, ինչպես հայտնել ենք, անգամ գիշերանոթների պարունակությունն են անմիջապես փողոցում դատարկել: Ուստի, ոտքերն ու թանկարժեք հագուստի փեշերը չաղտոտելու համար բարձրաշխարհիկ կանայք սկսել են հագնել չոպինիներ:

Չոպինի կամ ցոկոլի
Չոպինի կամ ցոկոլի

Շատ արագ այս կոշիկները դարձել են գեղեցկության ու հարստության խորհրդանիշ, իսկ մրցակից կանանցից առաջ ընկնելու նպատակով սկսել են պատվիրել ավելի ու ավելի բարձր տակացուներ: Երբեմն դրանց բարձրությունը հասել է 1 մետրի:

Չոպինի կամ ցոկոլի
Չոպինի կամ ցոկոլի

     Իհարկե, այսպիսի կոշիկներով քայլելը վտանգավոր է եղել, ուստի կանանց թևանցուկ ուղեկցել են նրանց ծառաները:
     Չոպինիների մասին վերջնականապես մոռացել են 17-րդ դարի սկզբում: Հենց այդ ժամանակ դրանք սկսել են կրել նաև կուրտիզանուհիներն, ու բարձրաշխարհիկ կանայք արագ հրաժարվել են կոշիկի այս տեսակից:
Չոպինի կամ ցոկոլի
Չոպինի կամ ցոկոլի

11837 | 1
Facebook