Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօրվա նիստի ժամանակ ներկայացրել է տեղեկատվություն կառավարության նախորդ նիստերին տրված հանձնարարականների և դրանց կատարողականի մասին:
Հարությունյանն ասել է, որ 2016-ի սեպտեմբերի 15-ից մինչև 2017-ի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, մշակվել են 101 իրավական ակտեր, որոնցից ընդունվել են 51-ը: Անդրադառնալով «Գնումների մասին» նոր օրենքին, որն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, նշել է, որ այն նախատեսում է գնումների ավելի ճկուն և թափանցիկ մեխանիզմներ, ինչը թույլ է տալիս բարձրացնելու կառավարության հանրային հաշվետվողականությունը:
Հաջորդը վերաբերում է ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի օպտիմալացմանը: «2017-ին կատարված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն տնտեսելու 3,9 միլիարդ դրամ»,- նշել է Դավիթ Հարությունյանը: