Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանի ԲԿ-ում տեղի ունեցած բռնաբարության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

12:10, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Կապանի ԲԿ-ում տեղի ունեցած բռնաբարության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

Կապան ԲԿ-ի տնօրենի Սմբատ Օրբելյանի աշխատանքի ազատվելուց հետո, լուրեր շրջանառվեցին, որ Կապանի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռևմատոլոգ Անուշավան Կարապետյանը փորձել է բռնաբարել Աստղիկ Հ-ին: Նշենք, որ Աստղիկ Հ-ն հունվարի 16-ի` ժամը 21։10-ի սահմաններում «դեղորայքային էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ ընդունվել է նշված բժշկական կենտրոն և, ըստ նրա հայտարարության, գիշերը վերակենդանացման բաժանմունքից Ա. Կարապետյանն իրեն տեղափոխել է բժիշկների սենյակ և փորձել իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կատարել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի կողմից քրեական գործ է հարուցվել:
     Նախկին տնօրենի խոսքով՝ Աստղիկը հայտարարել է, որ իրեն բռնաբարել են, ինքն էլ ինքնասպանության համար դեղ է խմել: Բժիշկը փորձել է բուժել, այնինչ աղջիկը հայտարարել է, որ բժիշկը ևս փորձել է բռնաբարել իրեն:
     Հիշեցնենք, որ Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրեն աշխատանքից ազատել են: Իրենց հերթին Կապանի ԲԿ-ի աշխատակիցները պահանջում են Սյունիքի մարզպետի հրաժարականը: Վերջինն արդեն տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակել:

4098 | 1
Facebook