Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանը սահմանադրություն գրել տվեց իր (նաև Պուտինի) համար». Պ. Հայրիկյան

13:25, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
«Սերժ Սարգսյանը սահմանադրություն գրել տվեց իր (նաև Պուտինի) համար». Պ. Հայրիկյան
     ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեւոն Տէր-Պետրոսեանը իր խամաճիկների միջոցով իր համար գրել տուեց սահմանադրութիւն, որով կարող էր միահեծան իշխել։ Գրեց, բայց չվայելեց։ Ռոբերտ Քոչարեանը չէր կարող լրիւ անտեսել իմ նախաձեռնութիւնը եւ իր տարբերակում հրաժարուեց խորհրդարանը ցրելու իրաւունքից, բայց ինքն էլ ի վերջոյ իր համար գրել տուեց։ Ինքն էլ չվայելեց։ Սերժ Սարգսեանը աւելի հաշուենկատ դուրս եկաւ ու իր համար խորհրդարանական մեծամասնութիւն ապահովելով, Ռոբերտ Քոչարեանին 10 տարով խաղից դուրս թողեց։ Հիմա Սերժ Սարրգսեանն է իր համար (նաեւ Պուծինի) սահմանադրութիւն գրել տուել։ Եթէ օրինաչափութիւնը պահպանուի, սա էլ չի վայելելու իր համար պատրաստածը։ Մենք աշխարհի դրական փորձով առաջնորդուելով ուզում էինք (փաստաթղթերով հիմնաւորուած 1976 թուականից) սահմանադրութիւն՝ քաղաքացիների համար։ Երեւի այդ քաղաքացիներն արժանի չէին իրենց համար գրուած սահմանադրութեան, որ Տէրը երեք անգամ էլ նրանց չնկատեց։ Մենք Տիրոջից առաջ ընկնել կարո՞ղ ենք»։
    
     Պարույր Հայրիկյանը, ինչպես արդեն հայտնել էինք, 2016-ի նոյեմբերին դիմել էր քաղաքական տարբեր ուժերի` առաջարկելով խորհրդարանական ընտրություններին մասնակցել Ժողովրդավարական դաշինքով, սակայն մինչ օրս ծանրակշիռ արձագանք որևէ մեկից չի ստացել: Նա նամակ էր հղել նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ևս անպատասխան է մնացել:
2849 | 0
Facebook