Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոմոսեքսուալ լինելու համար մայրն սպանել է 17-ամյա որդուն

11:40, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Հոմոսեքսուալ լինելու համար մայրն սպանել է 17-ամյա որդուն

Բրազիլիայում կինն սպանել է իր 17-ամյա տղային` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու համար: 32-ամյա Տատյանա Լոզանոն, երբ իմացել է որդու ոչ ավանդական նախասիրությունների մասին, նախ 2 մարդասպանի է վարձել, սակայն նրանք չեն կարողացել գործը գլուխ բերել: Դրանից հետո նա ինքն է նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել և դանակով վերջ տվել որդու` Իթաբերլիի կյանքին:

Կնոջ ամուսինը` տղայի խորթ հայրն, օգնել է ազատվել դիակից, նրանք այն տարել են դաշտ ու այրել:

Տղայի անհետացման մասին ոստիկանությունում հաղորդել է նրա հորական տատը: Կինն արդեն հարցաքննվել է ու խոստովանել, որ տղային սպանել է հոմոսեքսուալական հակումներ ունենալու համար:

13788 | 15
Facebook