Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 22 աշակերտ է զոհվել

10:25, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 22 աշակերտ է զոհվել

Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 22 աշակերտ է զոհվել, վիրավորվել է ավելի քան 40 մարդ:
     Միջադեպը տեղի է ունեցել Էթահ շրջանում: Ավտոբուսը դպրոց տանելիս է եղել երեխաներին, երբ բախվել է բեռնատարին:
     Հարկ է նշել, որ դպրոցն ընդամենը երեկ է բացված եղել, ցուրտ եղանակների հետևանքով այնտեղ դասերը հետաձգված են եղել:

7473 | 0
Facebook