Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է. չի բացառվում, որ Թոխմախի ուսյալ որդին հայտնվի Ծառուկյանի թիմում. «Հրապարակ»

10:20, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է. չի բացառվում, որ Թոխմախի ուսյալ որդին հայտնվի Ծառուկյանի թիմում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Որքան Սերժ Սարգսյանը չի շտապում բացել նախընտրական խաղաքարտերը, նույնքան ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է։ Դժգոհ են, որ Սերժ Սարգսյանը չի լինելու ցուցակի առաջին համարը։ «Բա ո՞ւմ համար ենք աշխատելու՝ Վիգենի՞, Արմենի՞»,- դժգոհում են ՀՀԿ-ականները:
     Լուրերը, որ Հովիկ Աբրահամյանը չի առաջադրվելու ռեյտինգայինով, կարծես հաստատվում են, նաև տեսակետ կա, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը խառնել է նաև Արգամիչի պլանները, և հնարավոր է նա անգամ հայտարարի, որ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ:
     Ի դեպ, ոչ պակաս տվայտանքների մեջ են նաև մնացյալ ՀՀԿ-ական օդիոզները: Նրանց մեջ ամենանեղացածը Մհեր Սեդրակյանն է, որի որդու ճակատագիրը, ի տարբերություն Արգամ Հովիկիչի (վերջինս Արարատում առաջադրվելու է ռեյտինգայինով), հայտնի չէ, ըստ որոշ խոսակցությունների, նրան չեն առաջադրելու։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ Թոխմախի ուսյալ որդին հայտնվի Ծառուկյանի թիմում»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

3494 | 1
Facebook