Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ալաշկերտ»-ը 4 ստուգողական հանդիպում կանցկացնի Անթալիայում

22:00, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
«Ալաշկերտ»-ը 4 ստուգողական հանդիպում կանցկացնի Անթալիայում

Վերջնականապես հաստատվել է «Ալաշկերտ»-ի անթալյան հավաքի ստուգողական խաղերի ցանկը: Այս օրերին Հայաստանի չեմպիոնը երևանյան մարզումներն անցկացնում է գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ՝ ԿԱ ՊԵԿ մարզահամալիրի արհեստական խաղադաշտում: Դրանց ավարտից հետո՝ հունվարի 30-ին, և հաջորդ օրը թիմը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 13-ը երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի:

Անթալիայում չորս ստուգողական հանդիպում է նախատեսված: Փետրվարի 3-ին «Ալաշկերտ»-ը կմրցի Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջատարներից մեկի՝ «Տոսնո» թիմի հետ: Հաջորդ փորձամրցումն «Ալաշկերտ»-ը կանցկացնի Սամարայի «Կռիլյա Սովետով»-ի հետ: Խաղը տեղի կունենա փետրվարի 6-ին: «Ալաշկերտ»-ի հաջորդ երկու մրցակիցները Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ատիրաու» և «Ակժայիկ» ակումբներն են: Այս հանդիպումները կկայանան փետրվարի 9-ին և 12-ին: Հաջորդ օրն «Ալաշկերտ»-ը կվերադառնա Երևան և 3 օրից կմեկնի ԱՄՆ, որտեղ նախատեսված է անցկացնել երրորդ ուսումնամարզական հավաքը:

1821 | 0
Facebook