Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքի մարզպետը ներկայացրել է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին

17:25, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Սյունիքի մարզպետը ներկայացրել է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին
     Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին, ով մինչ այդ հանդիսանում էր «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը: Իր ելույթում Վահե Հակոբյանը վստահություն է հայտնել, որ Ռ. Սարգսյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեն բժշկական կենտրոնի զարգացման գործին: Բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնեց մարզպետ Հակոբյանին վստահության համար՝ նշելով, որ ծանոթ է բուժանձնակազմին: Նա ասել է, որ ջանք չեն խնայի կարճ ժամանակում բուժհաստատությունում առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար:
     Ելույթ է ունեցել նաև Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը: Նա հրաժեշտ է տվել անձնակազմին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար:
    
     Կարդացեք նաև` Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը պարզաբանում է, թե ինչու են իրեն ազատել աշխատանքից
3653 | 0
Facebook