Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով դատական նիստը հետաձգվել է

17:15, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով դատական նիստը հետաձգվել է

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով առաջին դատական նիստը հետաձգվել է: Պատճառը` փաստաբաններից Միհրան Պողոսյանն ու Լիպարիտ Սիմոնյանը չէին ներկայացել դատարան:
     Հաջորդ նիստը նշանակվելու է փետրվարի 7-ին:
     Հիշեցնենք, որ հունիսի 4-ի երեկոյան Նուբարաշենի ճանապարհին ծեծի են ենթարկել և սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին:

2997 | 0
Facebook