Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Որն է կնոջ համար ամենակարևոր վիտամինը

20:10, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Որն է կնոջ համար ամենակարևոր վիտամինը

Կնոջ կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը երեխայի ծնունդն է: Շոտլանդացի գիտնականները պարզել են, թե որ վիտամինն է կնոջ օրգանիզմի համար ամենաօգտակարը, որ նպաստում է առողջ երեխա ծնելուն:

Պարզվում է, որ վերարտադրողական տարիքի կանանց անհրաժեշտ է ընդունել ֆոլաթթու՝ վիտամին В9: Դրա երկարատև ընդունումը ոչ միայն ձերբազատում է հղիության և ծննդաբերության ընթացքում առաջ եկող բազում խնդիրներից, այլև օգտակար է կնոջ օրգանիզմի համար՝ ընդհուպ մինչև մենոպաուզայի վրա հասնելը:

Այսպես, գիտնականները պարզել են, որ ֆոլաթթվի օգտագործումը ձերբազատում է երեխային ողնաշարային խնդիրներից, նպաստում է պտղի նյարդային համակարգի նորմալ զարգացմանը: Այն նաև անհրաժեշտ է հետծննդաբերական ընկճախտից դուրս գալու համար:

Հղիության ընթացքում ֆոլաթթվի օրական չափաբաժինը պետք է կազմի 400 միկրոգրամ: Այս վիտամինն առկա է կանաչ բանջարեղենների, մուգ գույնի բրնձի և տարատեսակ հացահատիկեղենների մեջ:

14016 | 0
Facebook